
Սան Պաուլուում ընթացող թենիսի «250» շարքի մրցաշարի հաղթողի տիտղոսը կվիճարկեն աշխարհի 5-րդ ռակետ Ռաֆայել Նադալը եւ ATP-ի վարկանիշային աղյուսակում 93-րդ տեղը զբաղեցնող արգենտինացի Դավիթ Նալբանդյանը:
Եզրափակիչի երկրորդ ուղեգիրը նվաճեց Նադալը, ով երեք սեթերի արդյունքում հաղթեց արգենտինացի Մարտին Ալունդին՝ 6:3, 6:7, 6:1:
Հիշեցնենք, որ Նալբանդյանը կիսաեզրափակիչում պարտության էր մատնել իտալացի Սիմոնե Բոլելիին:
Եզրափակիչ մրցախաղը կկայանա փետրվարի 17-ին: Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 455 հազար դոլար է:
Աղբյուր՝ NEWS.am Sport
Нравится
Մեկնաբանել