-->

Սերենա Ուիլյամսը հաղթում է Շարապովային և դուրս գալիս Դոհայի մրցաշարի եզրափակիչ


Դոհայում ընթացող թենիսի կանանց մրցաշարի եզրափակիչում կհանդիպեն աշխարհի առաջին ռակետ, բելառուս Վիկտորյա Ազարենկան եւ ամերիկուհի Սերենա Ուիլյամսը:

Կիսաեզրափակիչում Ազարենկան 6:3, 6:3 հաշվով հաղթեց Լեհաստանի ներկայացուցիչ Ագնեշկա Ռադվանսկային, իսկ Սերենան պարտության մատնեց ռուսաստանցի Մարիա Շարապովային՝ 6:3, 6:2:
Հիշեցնենք, որ հունվարի 18-ին հրապարակվելիք WTA-ի վարկանիշային նոր աղյուսակը գլխավորելու է Սերենա Ուիլյամսը: 2.5 տարվա ընդմիջումից հետո ամերիկուհին կվերադարձնի պատվավոր կոչումը՝ դառնալով ամենատարեց առաջին ռակետը:
Աղբյուր՝ NEWS.am Sport


Нравится
Մեկնաբանել

Դեպի վեր