-->

Սկսած 2004-ից Նադալն ու Ֆեդերերն առաջին անգամ չեն խաղա «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչում


Սկսած 2004 թվականից առաջին անգամ թենիսի «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչը կանցնի առանց աշխարհի առաջին ռակետ, շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերի եւ իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալի, տեղեկացնում է tennis.com-ը։

ԱՄՆ-ի բաց առաջնության քառորդ եզրափակիչում Ֆեդերերը պարտվեց Տոմաշ Բերդիխին, իսկ Նադալը վնասվածքի պատճառով չի մասնակցում մրցաշարին։ Ֆեդերերը կիսաեզրափակիչի ուղեգիր էր նվաճել «Մեծ սաղավարտի» նախորդ 33 մրցաշարերում։

Ֆեդերերի ու Նադալի՝ կիսաեզրափակիչ դուրս գալու շարքը սկսել էր 2004թ. կայացած Ֆրանսիայի բաց առաջնությունից։

Комментариев нет:

Отправить комментарий

Դեպի վեր