Ֆրանսիացի թենիսիստ Մարիոն Բարտոլիի նկատմամբ տարած հաղթանակի շնորհիվ ռուս Մարիա Շարապովան ապահովել է երկրորդ տեղը համաշխարհային դասակարգման աղյուսակում։
Շարապովան հաղթել էր Բարտոլիին ԱՄՆ-ի բաց առաջնության մրցաշարի քառորդ եզրափակիչում 3։6, 6։3, 6։4 հաշվով։ Ռուս թենիսիստը երկրորդ հորիզոնականից դուրս կմղի լեհ Ագնեշկա Ռադվանսկային, հաղորդում է WTA-ի պաշտոնական կայքը։
Մրցաշրջանի արդյունքներով առաջին հորիզոնականը կպահպանի բելառուս Վիկտորյա Ազարենկան։

Комментариев нет:
Отправить комментарий