Ռուս թենիսիստ Մարիա Շարապովան, ով դուրս է եկել ԱՄՆ թենիսի բաց առաջնության կիսաեզրափակիչ , խոսել է իր հակառակորդ Սարա Էրանիի (10) հաջողությունների մասին։
«Նա իր օրինակով ցույց է տալիս, որ պարտադիր չէ լինել բարձրահասակ և ուժեղ հարվածների տիրապետել։ Նա շատ բազմակողմանի զարգացած խաղ է ցուցադրում։ Բնականաբար, նա հիանալի է իրեն զգում հողածածկի վրա։ Հիանալի է շարժվում կորտում և բազմաթիվ գնդակներ է վերադարձնում։ Բացի այդ, նրա կայուն խաղն այս մրցաշրջանում ուղղակի ցնցում է»,- ռուս թենիսիստուհու խոսքերն է մեջբերում մրցաշարի պաշտոնական կայքը։
Հիշեցնենք, որ կանանց մրցաշարի կիսաեզրափակիչ հանդիպումները կկայանան այսօր՝ սեպտեմբերի 7-ին։

Комментариев нет:
Отправить комментарий