-->

Նադալի առաջին տիտղոսը 2013 թվականին


Սան Պաուլուում կայացած թենիսի «250» շարքի մրցաշարն ավարտվեց աշխարհի 5-րդ ռակետ Ռաֆայել Նադալի հաղթանակով:

Եզրափակիչում իսպանացին 6:2, 6:3 հաշվով առավելության հասավ ATP-ի վարկանիշային աղյուսակում 93-րդ տեղը զբաղեցնող արգենտինացի Դավիթ Նալբանդյանի նկատմամբ:
Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 455 հազար դոլար է:
Աղբյուր՝ NEWS.am Sport

Դեպի վեր