-->

Ռոնալդոն ոգեշնչել է Ռաֆայել Նադալին


Ռոնալդոն օրինակ է շատերի համար, քանի որ նա մեծ նվաճումների է հասել՝ չնայած ծնկի սարսափելի վնասվածքին:
Այդ մասին հայտարարել է Սան Պաուլուի մրցաշարի եզրափակիչում Դավիթ Նալբանդյանին պարտության մատնած Ռաֆայել Նադալը, ով երկարատեւ ընդմիջումից հետո հաղթող ճանաչվեց առաջին մրցաշարում՝ նվաճելով 51-րդ տիտղոսը կարիերայում: 
«Ռոնալդոն օրինակ է շատերի համար, քանի որ նա մեծ նվաճումների է հասել՝ չնայած ծնկի սարսափելի վնասվածքին: Ինձ համար նա նվիրվածության եւ կամային բարձր որակներ դրսեւորելու օրինակ է: Նա անկասելի էր եւ համարվում է բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներից մեկը: Ռոնալդոն լուրջ խնդիրներ ունեցավ, սակայն վնասվածքները չկարողացան խանգարել նրան»,- Նադալի խոսքը փոխանցում է tennis.com-ը:
Աղբյուր՝ NEWS.am Sport

Դեպի վեր