
Ծնկիս վիճակը զգալիորեն լավացել է, սակայն այն հեռու է իդեալականից, հայտարարել է աշխարհի 5-րդ ռակետ, իսպանացի Ռաֆայել Նադալը, ով 7 տարի անց դարձյալ կմասնակցի Ակապուլկոյի մրցաշարին:
«Միշտ ասել եմ, որ ցանկանում եմ վերադառնալ Ակապուլկո, սակայն տարբեր պատճառներով դա չէր ստացվում: Ուրախ եմ, որ այս մրցաշարն անցկացվում է գրունտի վրա, քանի որ այն չի բարդացնի վնասվածքս: Դա նոր փորձ կլինի: Այստեղ ինձ զգում եմ ինչպես տանը: Ծնկիս վիճակը զգալիորեն լավացել է, սակայն այն հեռու է իդեալականից»,- Նադալի խոսքը փոխանցում է Tennis.com-ը:
Աղբյուր՝ NEWS.am Sport