-->

Ռաֆայել Նադալը բաց կթողնի Մայամիի եւ Ինդիան Ուելսի մրցաշարերը


Աշխարհի 5-րդ ռակետ, իսպանացի Ռաֆայել Նադալը չի պատրաստվում մասնակցել թենիսի Մայամիի եւ Ինդիան Ուելսի մրցաշարերին, տեղեկացնում է Marca-ն:

Իսպանացի թենիսիստը մտածում է Roland Garros-ում հանդես գալու մասին եւ մինչեւ այդ կխաղա միայն գրունտի վրա անցկացվող մրցաշարերում: Նադալը Roland Garros-ի 7-ակի հաղթող է:
Հիշեցնենք, որ իսպանացին վերջերս է կորտ վերադարձել, սակայն դեռ լիովին չի ապաքինվել ծնկի վնասվածքից:
Աղբյուր՝NEWS.am Sport

Դեպի վեր