
Աշխարհի 5-րդ ռակետ, իսպանացի Ռաֆայել Նադալը հաղթանակով է մեկնարկել Մեքսիկայի Ակապուլկո քաղաքում անցկացվող թենիսի մրցաշարում։
Առաջին շրջանում իսպանացին 6։2, 6։2 հաշվով առավելության է հասել արգետինացի Դիեգո-Սեբաստիան Շվարցմանի նկատմամբ։
Նադալի հաջորդ մրցակիցը կլինի Արգենտինան ներկայացնող Մարտին Ալունդը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Նադալը հայտարարել էր, որ դեռ ցավեր ունի ծնկի հատվածում։
Աղբյուր՝ NEWS.am Sport