-->

Նադալ. Ես պետք է համբերատար լինեմ

Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը խոսել է Չիլիիում սպասվելիք Վինյա-դել-Մար մրցաշարի մասին, և համոզված է, որ ճիշտ որոշում է կայացրել:

«Սա լավագույն որոշումն էր: Ինձ շատ է դուր գալիս այս երկիրը և մրցաշարը: Եվ հետո այստեղ իմ սիրելի կոռտն է՝ գռունտը: Հույս ունեմ, որ այս շաբաթը հաջող կստացվի: Ես երկար ժամանակ չեմ խաղացել, և գիտեմ, որ պետք է շատ համբերատար լինեմ: Եթե հարկավոր լինի կարող ենք կրճատել օրացույցային խաղերը: Դա կապված է ծնկի վնասվածքի հետ: Ինձ համար շատ կարևոր է ամբողջովին վերադառնալ ATP մրցաշարերին: Գիտեմ, որ դրա համար ինձնից շատ աշխատանք է պահանջվում»,-ասել է Նադալը:
Աղբյուր՝ Sport-Xl



Нравится
Մեկնաբանել
Դեպի վեր