-->

Մարիա Շարապովան փոխել է խաղընկերոջը


Աշխարհի նախկին չորրորդ ռակետ Նիկոլաս Կիֆերն ընդգրկվել է աշխարհի երրորդ ուժեղագույն թենիսիստուհի Մարիա Շարապովայի մարզչական շտաբում:
Կիֆերը ռուս թենիսիստուհու հետ կաշխատի Ինդիան-Ուելսում եւ Մայամիում կայանալիք մրցաշարերի ընթացքում: Կիֆերն կլինի Շարապովայի սպարինգ-խաղընկերը, քանի որ թենիսիստուհու ներկայիս խաղընկեր Վլադիմիր Վոլչկովը վնասվածք է ստացել: Շարապովայի հետ Կիֆերը կաշխատի երեք շաբաթ, իսկ Իդնիան-Ուելսում թենիսիստուհու հետ կսկսի աշխատել նոր սպարինգ-խաղընկերը:
«Ինձ հետ կապ է հաստատել նրա մարզիչ Թոմաս Հոգստեդտը, ում հետ բավական լավ հարաբերություններ ունենք եւ հաճախակի շփվում ենք: Ես հիացած եմ Շարապովայի նման աստղի հետ աշխատելու հնարավորությունից»,- Կիֆերի խոսքը մեջբերում է sportal.de-ը:
Աղբյուր՝ NEWS.am Sport

Нравится
Մեկնաբանել
Դեպի վեր