-->

Նադալը վնասվածքից հետո իր առաջին պաշտոնական հաղթանակը տարավ


Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը Վինյա-դել-Մարի մրցաշարում Խուան Մոնակոյի հետ զուգախաղով ծնկի ծանր վնասվածքից հետո իր առաջին հաղթանակն է տարել պատոնական խաղերում։

Իսպանա-արգենտինական զույգը 6։3, 6։2 հաշվով պարտության է մատնել չեխական զույգին՝ Ֆրանտիշեկ Չերմակ – Լուկաշ Դլոուգի։
Այսօր Նադալն իր առաջին անհատական խաղն է անցկացնելու։ Չիլիում անցկացվող այս մրցաշարի 2-րդ շրջանում աշխարհի նախկին առաջին ռակետի մրցակիցը կլինի արգենտինացի Ֆեդրիկո դել Բոնիսը։
Աղբյուր՝ SportArmenia



Нравится
Մեկնաբանել

Դեպի վեր