-->

Նադալը դուրս եկավ եզրափակիչ. Վինյա-դել-Մար


Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը, 2 սեթում 6։2, 6։2 հաշվով պարտության մատնելով ֆրանսիացի Ժերեմի Շարդիին, դուրս եկավ 410 հազար դոլար մրցանակային ֆոնդ ունեցող Վինյա-դել-Մարի մրցաշարի եզրափակիչ։

Այսպես, Նադալը դուրս եկավ առաջին իսկ մրցաշարի եզրափակիչ, որին մասնակցել է վնասվածքի պատճառով 7 ամսվա բացակայությունից հետո։
Նշենք, որ Վինյա-դել-Մարի մրցաշարի եզրափակիչում աշխարհի նախկին լավագույն թենիսիստը կմրցի արգենտինացի Օրասիո Սեբալյոսի հետ։
Աղբյուր՝ SportArmenia

Нравится
Մեկնաբանել

Դեպի վեր