-->

Ռաֆայել Նադալը պարտվեց եզրափակիչում


Աշխարհի 5-րդ ռակետ իսպանացի Ռաֆայել Նադալը Չիլիի Վինյա Դել Մարի մրցաշարի եզրափակիչում պարտվեց արգենտինացի Օրասիո Սեբալյոսին:

410 հազար դոլար մրցանակային հիմնադրամով մրցաշարի եզրափակիչում Սեբալյոսը ոչ միայն կարողացավ լուրջ պայքար ծավալել, այլ նաեւ պարտության մատնել մոլորակի լավագույն թենիսիտներից մեկին:
2 ժամ 47 րոպե տեւած պայքարն ավարտվեց արգենտինացու հաղթանակով՝ 6:7 (2:7), 7:6 (8:6), 6:4 հաշվով: մրցաշարերի  մենախաղում սա Սեբալյոսի կարիերայում ATP առաջին տիտղոսն էր:
Աղբյուր՝ NEWS.am Sport



Нравится
Մեկնաբանել

Դեպի վեր