-->

Ավելի վստահ եմ սկսել խաղալ. Նադալ


Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը, ով, 2 սեթում 6։1, 6։4 հաշվով պարտության մատնելով իր հայրենակից Դանիել Խիմենո-Տրավերին, դուրս է եկել Վինյա-դել-Մարի մրցաշարի կիսաեզրափակիչ, խոսել է իր մարզավիճակի մասին։

«2-րդ խաղում ինձ ավելի վստահ էի զգում, ինչը չի կարող չուրախացնել։ Ինձ մոտ այնպիսի զգացում է, որ ես արդեն ճիշտ ճանապարհին եմ։
Շատ ուրախ եմ, որ դուրս եմ եկել կիսաեզրափակիչ։ Ինձ հրաշալի եմ զգում և հաճելի է, որ երկրպագուները շարունակում են ինձ աջակցել», – Նադալի խոսքերն է մեջբերում ATP պաշտոնական կայքը։
Աղբյուր՝ SportArmenia


Нравится
Մեկնաբանել

Դեպի վեր