-->

Շարապովա. Կփորձեմ Սերենային հաղթել նոր մրցաշրջանում



Ռուսաստանի 2012 թվականի լավագույն թենիսիստուհի Մարիա Շարապովան խոսել է իր առջիակ ծրագրերից:

-Նոր մրցաշրջանում իմ գլխավոր նպատակը լինելու է «Ուիմբլդոնը»: Այս տարի Օլիմպիադայի պատճառով ծրագրերս մի փոքր խառնվեցին, սակայն 2013 թվականին առաջնահերթ լինելու է «Ուիմբլդոնը»,-Շարապովայի խոսքերը մեջբերել է Reuters-ը:
Թենիսիստուհին խոսել է նաև Սերենա Ուիլյամսի հետ մրցակցությունից.
-Նա շատ ուժեղ, դիտարժան թենիս է խաղում: Այնպես որ, երբ Սերենան լավ մարզավիճակում է, նրան հաղթելը չափազանց դժվար է: Բայց ես հույս ունեմ հաղթել նրան նոր մրցաշրջանում:

Աղբյուր՝ xsport.am

Комментариев нет:

Отправить комментарий

Դեպի վեր