ATP վարկանիշային աղյուսակի 4-րդ ռակետ իսպանացի Ռաֆայել Նադալն իր աջակցությունն է հայտնել ուկրաինացի թենիսիստ Սերգեյ Բուբկային, ով վայր էր ընկել 3-րդ հարկից:
Հիշեցնենք, որ լեգենդար ձողացատկորդ Սերգեյ Բուբկայի որդին՝ կրտսեր Սերգեյ Բուբկան, մի քանի օր առաջ ընկել էր Փարիզում գտնվող՝ իր ընկերոջ բնակարանի պատուհանից:
«Հուսով եմ՝ Սերգեյ Բուբկան հնարավորինս արագ կվերականգնվի վնասվածքներից: Ամբողջ ուժերս և աջակցությունս ուղարկում եմ նրան»,- գրել է Նադալը Twitter միկրոբլոգերի իր էջում:

Комментариев нет:
Отправить комментарий