Աշխարհի առաջին ռակետ շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը և կանանց դասակարգման աղյուսակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովան
հաստատել են իրենց մասնակցությունը ցուցադրական մրցաշարին, որը տեղի կունենա դեկտեմբերի 6-9 Սան-Պաուլոյում: Այս մասին հայտնում է Globoesporte-ն:
Բացի Ֆեդերերից և Շարապովայից, Սան-Պաուլո կժամանեն նաև Սերենա Ուլիյամսը, Դավիդ Ֆերրերը, Վիկտորիա Ազարենկան, Ժո-Վիլֆրեդ Ցոնգան և Բրայան եղբայրները, ովքեր կխաղան բրազիլական Բրունո Սուարես – Մարսելո Մելո զույգի հետ:

Комментариев нет:
Отправить комментарий