Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան (ATP) նոյեմբերի 5-ին հրապարակել է վարկանիշային նոր աղյուսակը, որն ունի նոր առաջատար:
Սերբիայի ներկայացուցիչ Նովակ Ջոկովիչը շրջանցել է շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերին՝ բարձրանալով առաջին տեղ: Փարիզի «Masters 1000» մրցաշարից հրաժարվելու հետեւանքով շվեյցարացին АТР-ի վարկանիշային աղյուսակում կորցրեց 1000 միավոր, ինչը թույլ տվեց Ջոկովիչին վերադարձնել առաջին ռակետի կոչումը:
Լավագույն եռյակը եզրափակում է Լոնդոնի Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր, բրիտանացի Էնդի Մարեյը: Իսպանացի Ռաֆայել Նադալը չորրորդն է, իսկ արգենտինացի Դավիթ Նալբանդյանը զբաղեցնում է 77-րդ տեղը:
ATP. վարկանիշային աղյուսակ
1 (2). Նովակ Ջոկովիչ (Սերբիա) – 11420 միավոր
2 (1). Ռոջեր Ֆեդերեր (Շվեյցարիա) – 9465
3 (3). Էնդի Մարեյ (Մեծ Բրիտանիա) – 7600
4 (4). Ռաֆայել Նադալ (Իսպանիա) – 6795
5 (5). Դավիդ Ֆերեր (Իսպանիա) – 6030
6 (6). Տոմաշ Բերդիխ (Չեխիա) – 4405
7 (8). Խուան Մարտին դել Պոտրո (Արգենտինա) – 4080
8 (7). Ժո-Վիլֆրիդ Ցոնգա (Ֆրանսիա) – 3490
9 (9). Յանկո Տիպսարեւիչ (Սերբիա) – 2990
10 (12). Ռիշար Գասկե (Ֆրանսիա) – 2515
Աղբյուր՝ sport.news.am
Нравится Մեկնաբանել
