-->

Ջոկովիչ. Բոլորը գոհ կլինեն Ռաֆային կրկին կորտում տեսնել


Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչն, ով երեկ Բրատիսլավայում հաղթել է սլովակ Մարտին Կլիժանի հետ ցուցադրական խաղում, Ռաֆայել Նադալին առողջություն է ցանկացել։

«Թենիսին ինչ-որ բան պակասում է առանց Ռաֆայի։ Նրան ճանաչում են ամբողջ աշխարհում. նա հայտնի է, իսկական մարտիկ է և հետաքրքիր թենիսիստ։ Նա ընդամենը 26 տարեկան է, սակայն թենիսում արդեն լեգենդ է։

Հույս ունեմ, որ նա կապաքինվի և կհանդիպենք իրար հետ Ավստրալիայում։ Նա դրան արժանի է։ Չեմ կասկածում, որ բոլորը գոհ կլինեն Ռադային կրկին կորտում տեսնելուց»,- Ջոկովիչի խոսքերն է մեջբերում Sports Illustrated-ը։

Աղբյուր՝sportarmenia.com

Нравится
Մեկնաբանել

Դեպի վեր