
Աշխարհի չորրորդ ռակետ, իսպանացի Ռաֆայել Նադալը հաջորդ շաբաթ կվերսկսի մարզումները: Այդ մասին հայտարաել է թենիսիստի հորեղբայր Տոնի Նադալը, ով նաեւ նրա մարզիչն է:
Նադալը կորտ դուրս չի եկել Ուիմբլդոնի մրցաշարի երկրորդ շրջանում կրած պարտությունից հետո:
«Ռաֆայելի մոտ ամեն ինչ կարգին է: Բժիշկներն ասում են, որ նա պետք է ամրացնի ծնկի ջիլերը: Այս հանգստյան օրերին Ռաֆայելը կհետեւի Դեւիսի Գավաթի եզրափակիչ մրցախաղերին, իսկ հաջորդ շաբաթ կվերսկսի մարզումները»,- Նադալի հորեղբոր խոսքը փոխանցում է Marca-ն:
Հիշեցնենք, որ իսպանացի թենիսիստը պլանավորել է մասնակցել Աբու Դաբիի մրցաշարին, որը կկայանա դեկտեմբերի 27-29-ը:
Աղբյուր՝NEWS.am Sport
Нравится
Մեկնաբանել