Աշխարհի 5-րդ ռակետ Դավիդ Ֆերերը, ով այս հանգստյան օրերին մասնակցելու է Դևիսի գավաթի Չեխիա- Իսպանիա եզրափակիչ հանդիպմանը, խոսել է իր հայրենակից Ռաֆեյալ Նադալի մասին։
«Չէի ասի, թե ծանոթ եմ շատ հայտնի մարդկանց հետ, սակայն Ռաֆան ամենահամեստ աստղն է, ում ես ճանաչում եմ։ Անկախ այն բանից, որ նա հիանալի թենիսիստ է, նա շատ ավելի լավ մարդ է։
Բախտն ինձ ժպտացել է, որ ես ծանոթ եմ Նադալի հետ։ Նա խաղում է թենիս, սակայն դա միայն սպորտ է, իսկ կյանքը բոլորովին այլ բան է իրենից ներկայացնում, և Ռաֆան դա գիտի։ Մարզիկի աշխատանքը չի տարբերվում այլ մասնագիտություններից։ Միակ տարբերությունն այն է, որ մեզ փոքր-ինչ ավելի շատ են ճանաչում», – Ֆերերի խոսքերն է մեջբերում Tennis World-ը։
Աղբյուր՝sportarmenia.com
Нравится
Մեկնաբանել
