Ստամբուլում ընթացող WTA ամփոփիչ մրցաշարի 2-րդ կիսաեզրափակչում աշխարհի երկրորդ ռակետ ռուս Մարիա Շարապովան 2 սեթում (6:4, 6:2) առավելության հասավ առաջին ռակետ բելառուսցի Վիկտորիա Ազարենկայի նկատմամբ և դուրս եկավ եզրափակիչ:
Հանդիպումը տևեց 1 ժամ 36 րոպե, այդ ընթացքում Շարապովան հաղթեց մրցակցի 4 մատուցումները՝ սեփականը զիջելով 1 անգամ:
Եզրափակչում ռուս թենիսիստուհին ուժերը կչափի աշխարհի 3-րդ ռակետ ամերիկուհի Սերենա Ուիլյամսի հետ, ով ավելի վաղ պարտության մատնեց Լեհաստանի ներկայացուցիչ Ագնեշկա Ռադվանսկային: Խաղը տեղի կունենա վաղը ժամը 19:00-ին:








Комментариев нет:
Отправить комментарий