Ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովան մեկնաբանել է Ստամբուլում ընթացող WTA ամփոփիչ մրցաշարի կիսաեզրափակիչում բելառուսցի Վիկտորիա Ազարենկայի նկատմամբ տոնած հաղթանակը:
«Առաջին անգամը չէ, որ հանդիպում ենք միմյանց հետ, բայց ուրախ եմ, որ կիսաեզրափակիչում նրան հաղթելու հնարավություն էր ինձ ընձեռնվել, որն էլ արեցի այսօր: Երբ խաղում ես աշխարհի առաջին ռակետի հետ, պետք է ագրեսիվ խաղ ցուցադրել: Ընդհանուր առմամբ, Ստամբուլի մթնոլորտը ցնցող է: Սա շատ լավ մրցաշար է: Ինչ վերաբերվում է Ուիլյամսին, ապա նա շատ լավ մարտիկ է»,- Շարապովայի խոսքերն է փոխանցում Eurosport-ը:

Комментариев нет:
Отправить комментарий