Բելառուսցի թենիսիստուհի Վիկտորիա Ազարենկան 2012-ը կավարտի WTA-ի վարկանշային աղյուսակի առաջին հորիզոնականում։
Երեկ նա Ամփոփիչ մրցաշարի խմբային փուլի վերջին խաղում երկու սեթում 7:6, 6:3 հաշվով առավելության է հասել չինուհի Նա Լիի նկատմամբ։ Այս հաղթանակից հետո Ազարենկային հետապնդող և ոչ մի թենիսիստուհի, անկախ այս մրցաշարի մյուս արդյունքներից, չի կարող շրջանցել բելառուսցի թենիսիստուհուն տարվա արդյունքներով։
Ստամբուլում ընթացող մրցաշարի կիսաեզրափակիչում կխաղան Վիկտորիա Ազարենկան ու Մարիա Շարապովան, Սերենա Ուիլյամսն ու Ագնեշկա Ռադվանսկան։ Հիշեցնենք, որ մրցաշարի մրցանակային հիմնադրամը կազմում է 4.9 մլն դոլար։

Комментариев нет:
Отправить комментарий