-->

Շարապովան որոշել է հանգստանալ


Այսպիսի ծանրաբեռնված օրացույցից հետո պարզապես ցանկանում եմ մոռանալ թենիսի մասին, հայտարարել է աշխարհի երկրորդ ռակետ Մարիա Շարապովան:

Պրահայում կայացած ցուցադրական շոուի շրջանակում ռուսաստանցին երկու հաղթանակ է տարել: Մրցախաղերն անցկացվել են մեկ սեթով: Նախ Շարապովան 6:1 հաշվով հաղթել է Պետրա Կվիտովային, իսկ հետո՝ Լյուսի Շաֆրարժովային՝ 7:6: Հաղթանակից հետո Շարապովան խոստովանել է, որ հանգստի կարիք ունի:

«Կարծես թե վատ չխաղացի, բայց այսպիսի ծանրաբեռնված օրացույցից հետո պարզապես ցանկանում եմ մոռանալ թենիսի մասին»,- Շարապովայի խոսքը փոխանցում է sport.cz-ը:

Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում Շարապովային առաջին անգամ հաջողվեց հաղթել Roland Garros-ի մրցաշարում: 

Комментариев нет:

Отправить комментарий

Դեպի վեր