-->

Ռաֆա Նադալը` «Ոսկե գնդակի» հավակնորդների ցանկի մասին


Իսպանացի թենիսիստ Ռաֆաել Նադալը մեկնաբանել է ՖԻՖԱ-ի հրապարակած այն ֆուտբոլիստների ցանկը, ովքեր հավակնում են հաղթել տարվա «Ոսկե գնդակի» անվանակարգում:

Նշենք, որ այդ ցանկում ընդգրկված են 7 իսպանացի ֆուտբոլիստներ` Խաբի Ալոնսո, Իկեր Կասիլյաս, Սերխիո Ռամոս, Խավի, Անդրես Ինյեստա, Խերարդ Պիկե, Սերխիո Բուսկետց:
«Ես հպարտ եմ, որ 7 իսպանացի ֆուտբոլիստներ ընդգրկված են «Ոսկե գնդակի» հավակնորդների թվում: Սա լեգենդար սերունդ է: Ես շնորհավորում եմ բոլորին, թող հաղթի ուժեղագույնը»,-գրել է Ռաֆան Twitter-ի իր էջում:

Комментариев нет:

Отправить комментарий

Դեպի վեր