-->

Շարապովան ցուցադրական խաղեր կանկացնի Պրագայում


Ռուս թենիսիստ Մարիա Շարապովան ժամանել է Չեխիայի մայրաքաղաք Պրագա: Շարապովան ցուցադրական խաղեր կանցկացնի չեխ թենիսիստներ Լյուսի Շաֆարժովայի եւ Պետրա Կվիտովայի հետ, հայտնում է championat.com-ը:

Հիշեցնենք, որ Կվիտովան հիվանդության պատճառով հրաժարվեց WTA-ի ամփոփիչ մրցաշարում հետագա մասնակցությունից առաջին խաղում Ագնեշկա Ռադվանսկային զիջելուց հետո:

Ավելացնենք, որ Մարիա Շարապովան WTA-ի ամփոփիչ մրցաշարում հասավ մինչեւ եզրափակիչ` զիջելով ամերիկացի Սերենա Ուիլյամսին:

Комментариев нет:

Отправить комментарий

Դեպի վեր