Թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնության կանանց մրցաշարի չորրորդ շրջանից հետո հայտնի են դարձել քառորդ եզրափակիչի բոլոր զույգերը:
US Open-ի 5-րդ շրջանում աշխարհի առաջին ռակետ, բելառուս Վիկտորյա Ազարենկոն ուժերը կչափի ավստրալացի Սամանտա Ստոսուրի հետ, իսկ ռուս Մարիա Շարապովայի մրցակիցը կլինի Ֆրանսիան ներկայացնող Մարիոն Բարտոլին:
Ուիմբլդոնի հաղթող եւ Լոնդոնի Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր Սերենա Վիլյամսը կխաղա սերբ Անա Իվանովիչի հետ: Վերջին զույգը կազմել են իտալացիներ Սարա Էրանին ու Ռոբերտա Վինչին:
US Open. 1/4 եզրափակիչ
Վիկտորյա Ազարենկա (Բելառուս) – Սամանտա Ստոսուր (Ավստրալիա)
Մարիա Շարապովա (Ռուսաստան) – Մարիոն Բարտոլի (Ֆրանսիա)
Սարա Էրանի (Իտալիա) – Ռոբերտա Վինչի (Իտալիա)
Անա Իվանովիչ (Սերբիա) – Սերենա Վիլյամս (ԱՄՆ)

Комментариев нет:
Отправить комментарий