-->

Ռաֆայել Նադալ. Կվերադառնամ կորտ այն ժամանակ, երբ այլևս ցավ չզգամ


Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը Ուիմբլդոնում ծնկի հյուսվածքների վնասվածքի պատճառով բաց կթողնի մոտակա երկու ամիսները: Այս մասին տեղեկանում ենք թենիսիստի ֆեյսբուքյան էջից։ Աշխարհի նախկին առաջին ռակետն արդեն բաց է թողել Օլիմպիական խաղերը և US Open-ը:
«Կորտ կվերադառնամ այն ժամանակ, երբ այլևս ցավ չզգամ: Շատ եմ ցանկանում թենիս խաղալ: Բայց կարիերաս դեռ երկար տարիների կտևի, իսկ ծնկիս հենց այս պահին հանգիստ է պետք», – ասել է թենիսիստը:

1 комментарий:

Դեպի վեր