Մարիա Շարապովան թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնության 4-րդ շրջանում հաղթեց Նադեժդա Պետրովային: Դա Շարապովայի 23-րդ հաղթանակն էր երեք սեթով մրցամարտերում 2011-ից սկսած: Այս ընթացքում Մարիան ընդամենը մեկ պարտություն է կրել երեք սեթանոց հանդիպումներում:
«Դա հաճելի վիճակագրություն է: Սակայն ես չեմ մտածում այդ մասին, երբ սկսում եմ երրորդ սեթը: Այնքան էլ կարեւոր չէ, թե ինչպես ես սկսում հանդիպումը. ավելի կարեւոր է` ինչպես ես այն ավարտում: Ես պայքարում եմ մինչեւ վերջին պահը` անկախ նրանից, թե քանի ժամ եմ անցկացնում կորտում: Այսպիսի տրամադրվածությամբ եմ ես փորձում սկսել երրորդ սեթը»,- Շարապովայի խոսքն է մեջբերում WTA-ի պաշտոնական կայքը:

Комментариев нет:
Отправить комментарий