-->

Մեկ ամսից Նադալը կարող է մարզվել կորտում


Աշխարհի նախկին առաջին ռակետ Ռաֆայել Նադալը, ով հունիսից չի խաղացել ծնկի վնասվածքի պատճառով, մեկ ամսից արդեն կվերադառնա կորտ: Այդ ընթացքում իսպանացին պետք է անցնի ֆիզիոթերապիայի և լազերային թերապիայի ինտենսիվ կուրս: Այս մասին մամլո ասուլիսի ժամանակ ասել է Իսպանիայի թենիսի ֆեդերացիայի բժիշկ Անխել Ռուիս Կոտորոն:
«Կարող եմ ասել, որ վիրահատության տարբերակը մենք բացառում ենք: Մոտ ժամանակներում Ռաֆան պետք է անցնի մի կուրս, որը ներառում է ֆիզիոթերապիան, ինչպես նաև լազերային և հիդրոթերապիան: Կարծում եմ, որ երկու ամսից հյուսվածքներն արդեն լավ վիճակում կլինեն: Իսկ մեկ ամիս անց եթե թեստերը վկայեն առաջընթացի մասին, ապա նա կարող է անցնել մարզումների», – բժշկի խոսքերն է մեջբերում Reuters-ը:

Комментариев нет:

Отправить комментарий

Դեպի վեր