-->

WTA. Շարապովան՝ երկրորդ ռակետ

Թենիսի կանանց միջազգային ասոցիացիան (WTA) օգոստոսի 6-ին հրապարակել է վարկանիշային նոր աղյուսակը:

Լավագույն տասնյակում տեղի է ունեցել մեկ փոփոխություն: Ռուսաստանցի Մարիա Շարապովան շրցանցել է լեհ Ագնեշկա Ռադվանսկային՝ բարձրանալով երկրորդ տեղ: Առաջին ռակետի կոչումը պահպանել է բելառուս Վիկտորյա Ազարենկոն:

Ուիմբլդոնի հաղթող, Լոնդոնի Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր, ամերիկուհի Սերենա Վիլյամսը զբաղեցնում է չորրորդ տեղը:

WTA. վարկանիշային աղյուսակ

1 (1). Վիկտորյա Ազարենկո (Բելառուս) – 8820 միավոր

2 (3). Մարիա Շարապովա (Ռուսաստան) – 8720

3 (2). Ագնեշկա Ռադվանսկա (Լեհաստան) – 8260

4 (4). Սերենա Վիլյամս (ԱՄՆ) – 8045

5 (5). Սամանտա Ստոսուր (Ավստրալիա) – 6195

6 (6). Պետրա Կվիտովա (Չեխիա) – 5275

7 (7). Անժելիկա Կերբեր (Գերմանիա) – 5225

8 (8). Կարոլինա Վոզնյացկի (Դանիա) – 4206

9 (9). Սարա Էրանի (Իտալիա) – 3620

10 (10). Մարիոն Բարտոլի (Ֆրանսիա) – 3400

Комментариев нет:

Отправить комментарий

Դեպի վեր