Իսպանացի հայտնի թենիսիստ Ռաֆայել Նադալը (3) հայտարարել է, որ չի մասնակցելու Ցինցինատիի Masters շարքի մրցաշարին, որը կայանալու է օգոստոսի 11-19-ը ընկած ժամանակահատվածում: Այդ մասին նա գրել է Ֆեյսբուքի իր էջում:
Նշենք, որ մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 3.2 մլն դոլար:
«Բարև բոլորին, ուզում եմ հայտարարություն անել, որը ինձ շատ է տխրեցրել, բայց, ցավոք սրտի, չեմ կարողանա մասնակցել Ցինցինատիի բաց մրցաշարին: Ես դեռևս պատրաստ չեմ խաղալ: Շատ երկրպագուներ ունեմ այնտեղ ու անմոռանալի հիշողություններ այդ մրցաշարի հետ կապված, օրինակ՝ 2008 թվականի խաղարկությունը: Շարունակում եմ վերականգնումս ու մարզումներս: Շնորհակալ եմ»,- գրել է Ռաֆան:

Комментариев нет:
Отправить комментарий