-->

Մարիա Շարապովան այսօրվանից գլխավորում է չեմպիոնական մրցավազքը


Ասյօր WTA-ը հրապարակել է պրոֆեսիոնալ թենիսիստուհիների վարկանշային աղյուսակի թարմացված տարբերակը՝ հաշվի առնելով օլիմպիական մրցաշարի արդյունքները։ Ուժեղագույն թենիսիստուհիների լավագույն տասնյակում տեղի է ունեցել մեկ փոփոխություն․ օլիմպիական մրցաշարի եզրափակիչ դուրս եկած Մարիա Շարապովան երրորդ հորիզոնականից տեղափոխվել է երկրորդ՝ շրջանցելով Լոնդոնում առաջին շրջանից դուրս մնացած Ագնեշկա Ռադվանսկային։

Մարիան նաև գլխավորում է չեմպիոնական մրցավազքը։ Նախորդ շաբաթվա համեմատ նա առաջադիմել է մեկ քայլով՝ շրջանցելով աշխարհի թիվ մեկ ռակետ Վիկտորիա Ազարենկային։


WTA-ի չեմպիոնական մրցավազք

1.  Մարիա Շարապովա (Ռուսաստան) – 7290 միավոր
2. Վիկտորիա Ազարենկա (Բելառուս) – 7285
3. Սերենա Ուիլյամս (ԱՄՆ) – 5675
4.  Ագնեշկա Ռադվանսկա (Լեհաստան) – 5568
5. Անժելիկ Քերբեր (Գերմանիա) – 4245
6. Սարա Էրանի (Իսպանիա) – 3572
7. Պետրա Կվիտովա (Չեխիա) – 3266
8.  Սամանթա Սթոսուր (Ավստրալիա) – 2723
9. Մարիոն Բարտոլի (Ֆրանսիա) – 2662
10. Լի Նա (Չիանստան) – 2472

Комментариев нет:

Отправить комментарий

Դեպի վեր