Շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերն ասել է, որ անհանգստանում է Ռաֆայել Նադալի համար, ով Ուիմբլդոնից հետո չի խաղացել ծնկի վնասվածքի պատճառով:
«Ես պատրաստվում էի գրել նրան և իմանալ, թե ինչպես է նա, որովհետև հավատս չի գալիս, որ նա այսքան վաղուց չի խաղում: Ես վստահ էի, որ մենք կտեսնենք նրան Տորոնտոյում, բայց նա բաց թողեց և՛ Տորոնտոն, և՛ Ցինցինատին: Սա զարմանալի է, քանի որ մենք չէինք էլ կարող կռահել, որ նա վնասվածք ունի: Հողածածկույթի վրա նա շատ լավ էր խաղում, Ուիմբլդոնում էլ բավականին լավ դրսևորեց իրեն: Ուիմբլդոնում կրած պարտության պատճառով նա հանգստի ավելի շատ ժամանակ ուներ: Բայց նրա վնասվածքը անակնկալ էր ինձ համար: Շատ տխրեցի, բայց հույս ունեմ, որ կտեսնեմ նրան US Open-ում», – Նադալի խոսքերն է մեջբերում Tennis.com կայքը:
.jpg)
Комментариев нет:
Отправить комментарий