Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը, ով «Ուիմբլդոնի» երկրորդ շրջանում կրած պարտությունից հետո կորտ դուրս չի եկել, վստահ չէ, որ կխաղա US Open-ում: Նադալը, մասնավորապես, բաց է թողել Օլիմպիական խաղերը, որտեղ նրան էր վստահվել Իսպանիայի հավաքականի դրոշակակրի պատվավոր առաքելութոյւնը, ինչպես նաև Ցինցինատիի խոշոր մրցաշարը։
«Չգիտեմ, կկարողանամ արդյոք մասնակցել ԱՄՆ-ի Բաց առաջնությանը: Դեռ հաստատ չեմ կարող ասել: Ծնկի վնասվածքը սովորական վնասվածք չէ», – թենիսիստի խոսքերը Twitter-ի իր էջում մեջբերել է Մեթ Քրոնինը:

Комментариев нет:
Отправить комментарий