Մենք արդեն տեղեկացրել ենք, որ իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը (3) չի մասնակցի ԱՄՆ բաց առաջնությանը։ Իսպանացին Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ վնասվածքը դեռ իրեն թույլ չի տալիս կորտ վերադառնալ, ինչի արդյունքում էլ նա չի մասնակցի US Open-ին:
«Ցավով հայտնում եմ, որ դեռ պատրաստ չեմ ու չեմ կարող այս տարի մասնակցել Նյու Յորքում կայանալիք US Open-ին: Ես շատ եմ ցավում, քանի որ այդտեղ միշտ ստանում եմ հիանալի աջակցություն հիանալի կորտերում, բայց ես պետք է շարունակեմ վերականգնումս, որպեսզի կարողանամ կրկին խաղալ նորմալ նորմալ պայմաններում: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նյույորքցի երկրպագուներին, ում շատ եմ կարոտելու այս տարի»,- գրել է Ռաֆան:

Комментариев нет:
Отправить комментарий