-->

Նադալը չի մասնակցի US Open-ին


Աշխարհի երրորդ ռակետ, իսպանացի Ռաֆայել Նադալը չի մասնակցի թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնությանը: Այդ մասին 26-ամյա թենիսիստը հայտնել է Facebook-ի իր էջում: US Open-ը կմեկնարկի օգոստոսի 27-ին:

«Ցավում եմ, բայց պետք է հայտնեմ, որ դեռ պատրաստ չեմ կորտ դուրս գալուն եւ ստիպված եմ բաց թողնել ԱՄՆ-ի բաց առաջնությանը: Ես հիասթափված եմ, քանի որ այդ մրցաշարում տրիբունաները միշտ աջակցում էին ինձ»,- գրել է Նադալը:

Հիշեցնենք, որ իսպանացին կորտից բացակայում է Ուիմբլդոնի երկրորդ շրջանում կրած պարտությունից հետո: Նա վնասվածքի պատճառով չմասնակցեց նաեւ Լոնդոնի Օլիմպիական խաղերին: 

Комментариев нет:

Отправить комментарий

Դեպի վեր