Թենիսի միջազգային ֆեդերացիայի (ITF), Պրոֆեսիոնալ թենիսիստուհիների ասոցիացիայի (WTA), ինչպես նաև «Մեծ սաղավարտի» 4 մրցաշարերի նեկայացուցիչները համաձայնեցրել և մշակել են նոր նախագիծ, որը կդադարեցնի կորտում հնչող թենիսիստուհիների ճիչերը: Այս մասին տեղեկանում ենք Usatoday-ից:
Մրցավարներին կտրվեն ձեռքի համար նախատեսված հատուկ սարքեր, որոնց միջոցով նրանք կկարողանան սահմանել ձայնի թույլատրելի և անթույլատրելի ուժգնությունը և կայացնել համապատասխան որոշում:
WTA-ի ղեկավար Սթեյսի Ալեստերը հայտնում է, որ նոր նախագծի իրականացման ժամկետները դեռ չեն սահմանվել, ինչպես նաև նշել է, որ այն կվերաբերի միմիայն նոր սերնդի թենիսիստուհիներին, իսկ գործող մարզուհիները ստիպված չեն լինի փոխել խաղային իրենց ոճը:

Комментариев нет:
Отправить комментарий