-->

Ուինմբլդոնում` առանց անակնկալների․ Առաջին շրջանի արդյունքները


Այսօր «Ուիմբլդոնում» ավարտվում են առաջին շրջանի հանդիպումները։ Ուժեղագույն թենիսիստներն, ինչպես և սպասվում էր, հաղթանակով ավարտեցին իրենց հանդիպումները։ Իսպանացի Ռաֆայել Նադալը լուրջ խնդիրներ ունեցավ առաջին սեթում։ Բրազիլացի Թոմաս Բելուչիի հետ խաղում նա հենց սկզբից պարտվում էր 0։4 հաշվով, սակայն կարողացավ մեկը մյուսի ետևից վերցնել մրցակցի գեյմերը և առաջին սեթն ավարտել իր օգտին՝ 7։6։ Մյուս երկու սեթերում Ռաֆայելի առավելությունն ակնհայտ էր՝ 6։2, 6։3։ Դժվար հաղթանակ տարավ նաև իսպանացի մեկ այլ հայտնի թենիսիստ Նիկոլաս Ալմագրոն, ով 5 սեթում առավելության հասավ բելգիացի Օլիվյե Ռոկյուի նկատմամբ՝ 6։7, 3։6, 7։6, 6։2, 6։4։ Ընդ որում, որոշիչ սեթում իսպանացին պարտվում էր 0։2 հաշվով։ Անձրևի պատճառով ցերեկվա խաղերն ընդհատվել էին, այդ պատճառով կազմակերպիչները որոշել են, որ ավելի ուշ նշանակված խաղերը կկայանան վաղը՝ հունիսի 27-ին։
Այս պահին ավարտված խաղերում գրանցվել են հետևյալ արդյունքները․
Կանանց մրցաշար.
Ֆրանչեսկա Սկիավոնե (Իտալիա, 24) – Լորա Ռոբսոն (Մեծ Բրիտանիա) 2։6, 6։4, 6։4
Ալեքսանդրա Վոզնյակ (Կանադա) – Վերա Դուշևինա (Ռուսաստան) 6։2, 7։5
Վերա Զվոնարյովա (Ռուսաստան, 12) – Մոնա Բարտել (Գերմանիա) 2։6, 7։6, 6։4
Պետրա Կվիտովա (Չեպիա, 4) – Ակգյուլ Ամանմուրադովա (Ուզբեկստան) 6։4, 6։4
Անաստասիա Պավլյուչենկովա (Ռուսաստան, 31) – Սոֆիա Արվիդսոն (Շվեդիա) 6։1, 6։2
Միրյանա Լուչիչ (Խորվաթիա) – Ալեքսանդրա Պանովա (Ռուսաստան) 4։6, 6։3, 6։4
Սերեն Ուիլյամս (ԱՄՆ, 6) – Բարբրա Զագլավովա-Սրիկովա (Չեխիա) 6։2, 6։4
Վիկտորիա Ազարենկա (Բելառուս, 2) – Իրինա Ֆալկոնի (ԱՄՆ) 6։1, 6։4
Տղամարդկանց մրցաշար.
Ալեքսանդր Դոլգոպոլով (Ուկրաինա, 22) – Ալեքս Բոգոմոլով (Ռուսաստան) 6։3, 6։4, 7։5
Նիկոլաս Ալմագրո (Իսպանիա, 12) – Օլիվյե Ռոկյու (Բելգիա) 6։7, 3։6, 7։6, 6։2, 6։4
Ժո Վիլֆրեդ Ցոնգա (Ֆրանսիա, 5) – Լեյթոն Հյուիթ (Ավստրալիա) 6։3, 6։4, 6։4
Ռաֆայել Նադալ (Իսպանիա, 2) – Թոմաս Բելուչի (Բրազիլիա) 7։6, 6։2, 6։3
Էնդի Մարեյ (Մեծ Բրիտանիա, 4) – Նիկոլայ Դավիդենկո (Ռուսաստան) 1:6, 1:6, 4:6

Комментариев нет:

Отправить комментарий

Դեպի վեր