Աշխարհի երկրորդ ուժեղագույն թենիսիստ իսպանացի Ռաֆայել Նադալը, ով Ուիմբլդոնի առաջին շրջանում պարտության է մատնել (7:6, 6:2, 6:3) բրազիլացի Թոմաս Բելուչիին, խոստովանել է, որ հաջողությունն իր կողմն է եղել:
«Ես լավ էի մատուցում հանդիպման սկզբում, բայց շատ սխալներ թույլ տվեցի և բախտս բերեց, որ կարողացա 0:4 հաշվով պարտվելուց հետո հաղթել առաջին սեթը»,- Նադալի խոսքերն է մեջբերում ATP-ի պաշտոնական կայքը:
Երկրորդ շրջանում Նադալն ուժերը կչափի չեխ Լուկաշ Ռոսոլի հետ, ով առավելության է հասել (6:4, 3:6, 7:6, 7:5) խորվաթ Իվան Դոդիկի նկատմամբ:

Комментариев нет:
Отправить комментарий