-->

Եթե Ռոնալդուն իր լավագույն խաղը ցուցադրի, ապա Իսպանիան լուրջ խնդիրներ կունենա. Ռաֆայել Նադալ


Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը կարծիք է հայտնել Եվրո 2012-ի կիսաեզրափակիչ Իսպանիա –Պորտուգալիա հանդիպման մասին:
«Կրիշտիանոն պայքարում է աշխարհի լավագույն ֆուտբոլիստի կոչման համար: Ես մի քանի անգամ հանդիպել եմ նրա հետ: Նա հրաշալի մարդ է: Եթե Ռոնալդուն ցուցադրի իր լավագույն խաղը, ապա մենք խնդիրներ կունենանք: Պորտուգալացիները շատ ուժեղ թիմ ունեն: Չի կարելի հեշտ հանդիպում սպասել կիսաեզրափակիչում: Իրավիճակը նման է, օրինակ, «Ռոլան Գարոսի» կիսաեզրափակչին. բոլոր մրցակիցներն էլ ուժեղ են: Հուսով եմ՝ մենք կշարունակենք խաղալ այնպես, ինչպես վերջին մի քանի տարիների ընթացքում, և դուրս կգանք եզրափակիչ», – Նադալի խոսքերը մեջբերում է ATP-ի պաշտոնական կայքը:


Комментариев нет:

Отправить комментарий

Դեպի վեր