-->

Ֆեդերեր. Ջոկովիչն ու Նադալը հիանալի են շարժվում կորտում


Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը կարծիք է հայտնել աշխարհի առաջին եւ երկրորդ ռակետների՝ սերբ Նովակ Ջոկովիչի եւ իսպանացի Ռաֆայել Նադալի խաղի վերաբերյալ: «Ջոկովիչն ու Նադալը շատ բազմազան են գործում կորտում, այդ իսկ պատճառով նրանց հետ մրցելը չափազանց դժվար է: Նովակն ու Ռաֆան ուղղակի հիանալի են շարժվում կորտում: Նրանք շատ արագ են պաշտպանությունից անցնում հարձակման, իսկ դա շատ կարեւոր գործոն է թենիսում: Կարծում եմ՝ հենց նրանք են Ուիմբլդոնի հաղթողի գլխավոր հավակնորդները»,- Ֆեդերերի խոսքը փոխանցում է Ուիմբլդոնի պաշտոնական կայքը:

Комментариев нет:

Отправить комментарий

Դեպի վեր