-->

Մարիա Շարապովան երրորդ շրջանում է (ֆոտոշարք)


Ուիմբլդոնում այսօր ընթանում են երկրորդ շրջանի հանդիպումները։ Քիչ առաջ ավարտված խաղում աշխրահի թիվ մեկ ռակետ Մարիա Շարապովան երկրորդ շրջանի արգելքը հաղթահարելիս ունեցավ լուրջ խնդիրներ։ Երեկվանից կիսատ մնացած խաղում ռուսաստանցի թենիսիստուհին 3 սեթում առավելության հասավ բուլղարուհի Ցվետանա Պիրոնկովայի նկատմամբ՝7:6 (7:3), 6:7 (3:7), 6:0։ Միայն երրորդ սեթում Մարիայի առավելությունն ակնհայտ էր։ Շարապովայի հաջորդ մրցակիցը կլինի թայվանցի Սյու Վեյը, որն առավելության է հասել ֆրանսիացի Ստեֆանի Ֆորց-Գակոնի նկատմամբ: Մյուս սեթերում ընթանում էր հավասար պայքար։  Այս պահին ավարտված մյուս խաղերում անակնկալներ չեն գրանցվել։
Կանանց մրցաշար.
Շարապովա (Ռուսաստան, 1) – Պիրոնկովա (Բուլղարիա) – 7:6 (7:3), 6:7 (3:7), 6:0
Ս․Ուիլյամս (ԱՄՆ, 6) – Ցինկ (Հունգրարիա) – 6:4, 6:1
Վինչի (Իտալիա, 21) – Էրակովիչ (Նոր Զելանդիա) – 6:4, 6:3
Կերբեր (Գերմանիա, 8) – Մակարովա (Ռուսաստան) – 7:5, 6:3
Էրանի (Իտալիա, 10) – Կետավոն (մեծ Բրիտանիա) – 6:1, 6:1
Տղամադրկանց մրցաշար.
Վերդասկո (Իսպանիա, 17) – Զեմլյա (Սլովենիա) – 7:6 (7:4), 7:6 (7:4), 3:6, 6:3
Մալիս (Բելգիա) – Սիմոն (Ֆրանսիա, 13) – 6:4, 6:4, 7:6 (7:5)
Շտեպանեկ (Չեխիա, 28) – Բեկեր (Գերմանիա) – 6:2, 7:6 (7:4), 6:3
Ֆերեր (Իսպանիա, 7) – Դե Շեպե (Ֆրանսիա) – 7:6 (7:1), 6:2, 6:1

Комментариев нет:

Отправить комментарий

Դեպի վեր