Ուիմբլդոնի երկրորդ շրջանում իսպանացի Ռաֆայել Նադալը անակնկալ պարտություն կրեց չեխ Լուկաշ Ռոսոլից և դուրս մնաց մրցաշարից (7:6 (11:9), 4:6, 4:6, 6:2, 4:6):
Հանդիպումը տևեց 3 ժամ 18 րոպե: Աշխարհի երկրորդ ուժեղագույն թենիսիստը մրցակցից քիչ էր սխալվում (16 – 29), բայց նաև շատ ավելի քիչ գնդակներ հաղթեց ակտիվ գործողությունների շնորհիվ` 41 – 65:
Այսպիսով Ուիմբլդոնի գլխավոր ֆավորիտներից մեկը 2-րդ շրջանում պարտվեց և դուրս մնաց հետագա պայքարից, իսկ Ռոսոլը 3-րդ շրջանում ուժերը կչափի գերմանացի Ֆիլիպ Կոլշրայբերի հետ, ով նախորդ մրցաշարում կանգնեցրեց նույն Նադալին:

Комментариев нет:
Отправить комментарий