-->

Երեկվա պարտությունից հետո Նադալի դժբախտությունները չավարտվեցին


Իսպանացի Ռաֆայել Նադալի դժբախտությունները երեկվա պարտությունից հետո չեն ավարտվում։ «Ուիմբլդոնից» հետո իսպանացին կզիջի նաև ուժեղագույն թենիսիստների վարկանշային աղյուսակի երկրորդ հորիզոնականը, որը կզբաղեցնի շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը, քանի որ դեռ շարունակում է պայքարը Լոնդոնի կորտերում և վարկանշային միավորներ վաստակում։ Բացի այդ, 2011թ.-ին Ռաֆայելը խաղացել է եզրափակչում, իսկ Ֆեդերերը՝ քառորդ եզրափակչում, ինչը նշանակում է, որ իսպանացին այս տարի կկորցնի ավելի շատ միավորներ, քան նրա մրցակիցը։
Հիշեցնենք, որ երեկ «Ուիմբլդոնի» երկրորդ շրջանում Նադալն անակնկալ պարտություն կրեց չեխ Լուկաշ Ռոսոլից և դուրս մնաց մրցաշարից (7:6 (11:9), 4:6, 4:6, 6:2, 4:6):

Комментариев нет:

Отправить комментарий

Դեպի վեր