-->

Ռաֆայել Նադալ. Ողբերգական ոչինչ տեղի չի ունեցել, կյանքում ավելի կարևոր բաներ կան


Իսպանացի Ռաֆայել Նադալը, ով երեկ «Ուիմբլդոնի» երկրորդ շրջանում 7:6, 4:6, 4:6, 6:2, 4:6 հաշվով սենսացիոն պարտություն է կրել չեխ թենիսիստ Լուկաշ Ռոսոլից, խաղից հետո մեկնաբանել է գրանցված արդյունքը։
«Իհարկե, հիասթափված եմ։ Սա իմ լավագույն խաղը չէր, սակայն ոչինչ չես կարող փոխել։ Մնում է միայն ընդունել պարտությունը։ 5-րդ սեթում մրցակիցն անհավանական խաղ ցուցադրեց։ Կարծում եմ, որ հոյակապ չորրորդ սեթ անցկացրի, սակայն ընդմիջումը, որի ժամանակ փակվեց կորտի տանիքը, չօգնեց ինձ։ Խաղում էի վերելք ապրող թենիսիստի հետ և պարտվեցի։ Սակայն սա ողբերգություն չէ։ Սա պարզապես թենիսի հանդիպում է։ Կյանքում ավելի կարևոր բաներ կան։ Իհարկե, ցանկանում էի հաղթել, սակայն պարտվեցի։ Ահա և վերջ», – ասել է Նադալը։ Այս մասին հաղորդում է մրցաշարի պաշտոնական կայքը։

Комментариев нет:

Отправить комментарий

Դեպի վեր