-->

Նադալը ամենամեծ ձախողումը՝ վերջին 7 տարիների ընթացքում


Իսպանացի Ռաֆայել Նադալը երեկ «Ուիմբլդոնի» մրցաշարում պարտվելով չեխ թենիսիստ Լուկաշ Ռոսոլին՝ 7:6, 4:6, 4:6, 6:2, 4:6, 2005թ.-ից հետո առաջին անգամ դուրս է մնացել «Մեծ սաղավարտի» մրցաշարարի երկրորդ շրջանից։ Վերջին անգամ Նադալը նման ձախողում ունեցել էր 7 տարի առաջ, երբ Լոնդոնում զիջել էր Ժիլ Մյուլերին։ Այս մասին հաղորդում է ATP պաշտոնական կայքը։
Կայքը նաև տեղեկացնում է, որ «Մեծ սաղավարտի» մրցաշարերում երկրորդ համարը ստացած խաղացողը երկրորդ շրջանում վերջին անգամ դուրս է մնացել կրկին 2005թ.-ին․ այդ ժամանակ ամերիկացի Էնդի Ռոդիկը պարտվել էր Խոսե Ակասուսոյին։

Комментариев нет:

Отправить комментарий

Դեպի վեր